19
համայնքային ներկայացուցիչ
172
մասնակից աշխատաժողովներին վեբինարներին և էկոթոններին
1
ուսումնասիրություն
4
վեբինար
4
կամավոր
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետ համապտեղ մեկնարկել է «Համայնքների հզորացմանն ուղղված կայուն կլիմայական դիմակայունությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման պրակտիկաների միջոցով» նախագիծը, որի իրականացման համար որպես պիլոտային տարածք ընտրվել են Աշոցքի և Ամասիայի համայնքները։ Ծրագիրը քննարկվել է ՀՀ շրջակա միջվայարի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ։
Ծրագրի շրջանակներում նշված համայնքներում իրականացվել է իրավիճակի ուսունմասիրություն, խնդիրների վերհանում և բարելավման առաջարկությունների մշակում՝ հաշվի առնելով ներդրումային սկզբունքը, որն առաջնահերթություն է տալիս բնապահպանական, սոցիալական խնդիրներին և կառավարմանը։ Այս համատեքստում համայնքների համար հնարավոր բնապահպանական օրինակները ներառում են էներգետիկ բազմազանությունը, ջրի առկայությունը, բնական աղետների ռիսկի կառավարումը, աղտոտվածության մաքրման խնդիրները, բնական միջավայրի և կենսաբազմազանության պահպանությունը: Սոցիալական խնդիրները ներառում են մատչելի բնակարաններ, սոցիալական հավասարություն, հանրային առողջություն և այլն: Կառավարման խնդիրները ներառում են հաշվետվությունների թափանցիկությունը, կառավարման կառուցվածքը և ներքին վերահսկողությունը:
Ապրիլի 29, 2025 թվական
Հանդիպումներ են տեղի ունեցել Ամասիա և Աշոցք համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են համայնքներում իրականացված ուսումնասիրության արդյունքները և կլիմայական դիմակայունության ու կայուն զարգացմանն ուղղված առաջարկները՝ ձևավորված մասնագիտական և մասնակցային մոտեցումներով։ Ամասիա համայնքից մասնակցել է համայնքի ղեկավարը և 10 համայնքային ներկայացուցիչ, իսկ Աշոցք համայնքից 8 ներկայացուցիչ։
Հանդիպումներին մասնակցել են նաև WICE-ի կամավոր հանդիսացող Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողները, որոնք իրականացրել են համայնքային հարցումներ կլիմայի փոփոխության ազդեցությունների վերաբերյալ։ Քննարկվել են համայնքի զարգացման հեռանկարները և Ամասիան որպես տուրիստական ուղղություն առաջ մղելու հնարավորությունները։
Ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի ուսումնասիրություն և ներառել է
1 ֆոկուս խմբային քննարկում,
5 խորքային հարցազրույց և աշխատանքային հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ,
առկա ուսումնասիրությունների և քաղաքական փաստաթղթերի ուսումնասիրություն ,
դաշտային աշխատանք և այցելություններ թիրախային տարածքներ։
Մայիսի 23, 2025 թվական
ՀՀ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում 2025 թ. մայիսի 23-ին անցկացվել է աշխատաժողով, որի նպատակն էր մեկ հարթակում համախմբել ոլորտային մասնագետներին, համայնքների ներկայացուցիչներին և շահակից կազմակերպություններին՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների պայմաններում համայնքների դիմակայունության բարձրացման ուղիները և գործնական լուծումները։
Բացման խոսքով հանդես են եկել Կարեն Բադիշյանը (ՀՀ Շիրակի մարզպետարան), Շուշանա Սիրականյանը (Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ) և Նունե Սաքանյանը (WICE ՀԿ), որի ժամանակ ընդգծել է կլիմայական ռիսկերի կառավարման համապարփակ մոտեցման կարևորությունը՝ բնապահպանական պատասխանատվության, սոցիալական արդարության և արդյունավետ կառավարման համադրությամբ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ առանցքային թեմաները՝
կլիմայական ռիսկեր և համայնքային դիմակայունություն,
կլիմայական խելացի գյուղատնտեսություն,
էներգաարդյունավետ լուծումներ,
էկոտուրիզմ և համայնքային բիզնես մոդելներ,
ESG սկզբունքների կիրառում,
սոցիալական մեդիա մարքեթինգ և ռազմավարական հաղորդակցություն։
Ծրագրի ուշադրության կենտրոնում են գտնվել Աշոցք և Ամասիա համայնքները՝ որպես բարձր լեռնային, կենսաբազմազանությամբ հարուստ, բայց միևնույն ժամանակ կլիմայական ազդեցությունների նկատմամբ խոցելի տարածքներ։ Քննարկվել են նորարարական մոտեցումներ, որոնք կարող են կլիմայական մարտահրավերները վերածել զարգացման հնարավորությունների։
Աշխատաժողովը նպաստել է գիտելիքների փոխանակմանը, համագործակցության ամրապնդմանը և համայնքներում կայուն ու դիմակայուն զարգացման ուղղությամբ համատեղ գործողությունների ձևավորմանը։ Աշխատաժողովին մասնակցել են շուրջ 20 մասնակից։
Ծրագրի հաղորդակցման և կարողությունների զարգացման գործողությունների շրջանակում կազմակերպվել է վեբինարների շարք՝ նվիրված COP17-ին նախապատրաստական գործընթացներին և կարողությունների զարգացմանը։ Վեբինարների նպատակն էր բարձրացնել քաղաքացիական հասարակության, մասնագիտական շրջանակների և շահակիցների իրազեկվածությունն ու ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության, ներառական կառավարման և գենդերային հավասարության հարցերում։
Վեբինարների շարքը ներառել է հետևյալ թեմատիկ ուղղությունները․
Կենսաբազմազանության պահպանության քաղաքականություն և իրականացման միջոցառումներ (17 սեպտեմբերի) . Տեսագրություն՝ https://youtu.be/sGfMoPbA4t4
Մասնակիցներ՝ 23
Ներառական ուղիների կառուցում․ քաղաքացիական հասարակության մասնակցությունը COP17-ին Հայաստանում (24 սեպտեմբերի) . Տեսագրություն՝ https://youtu.be/XHL3h1wtHx8
Մասնակիցներ՝ 31
Կարողությունների զարգացման վեբինար՝ COP17-ից առաջ․ ՔՀԿ-ներ, գենդեր և կենսաբազմազանություն (15 հոկտեմբերի) . Տեսագրություն՝ https://youtu.be/mH4InFRjqJM
Մասնակիցներ՝ 15
COP16-ից քաղված դասեր (Կոլումբիա) (23 հոկտեմբերի) . Տեսագրություն՝ https://youtu.be/0Pu3vzH1HNE
Մասնակիցներ՝ 10
Վեբինարներին ընդհանուր առմամբ մասնակցել են 79 մասնակից։
Oգոստոսի 14-15, 2025 թվական
2025 թվականի օգոստոսի 14–15-ին անցկացվել է երկօրյա «Էկոթոն՛25» միջոցառումը, որը համախմբել է պետական և համայնքային կառույցների, մասնագիտական և գիտակրթական համայնքի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Միջոցառման նպատակն էր նպաստել խոցելի համայնքների կլիմայական դիմակայուն զարգացմանը, կենսաբազմազանության պահպանմանը և կայուն էներգետիկ լուծումների քննարկմանը։
Քննարկվել են համայնքային զարգացման և կլիմայական դիմակայության մոտեցումները, էկոտուրիզմի և համայնքային տնտեսական կայուն լուծումները, ինչպես նաև ազգային պարկի և հարակից համայնքների փոխգործակցության հարցերը։
Միջոցառումների մի մասը անցկացվել է Արփի լիճ ազգային պարկի տարածքում։ Երկօրյա միջոցառումն ավարտվել է ճանաչողական շրջայցով և թռչնադիտմամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին անմիջականորեն ծանոթանալ տարածաշրջանի կենսաբազմազանությանը և ամրապնդել քննարկումների գործնական ուղղվածությունը։
Էկոթոնին մասնակցել են շուրջ 35 մասնակից։
Սեպտեմբերի 14 -15, 2024 թվական
Կայուն և երկարաժամկետ արժեք ստեղծելու ուղղությամբ առաջարկների ձևավորումն իրականացվել է ոլորտի շահառու հանդիսացող հաստատությունների և մասնագետների ակտիվ ներգրավմամբ Արփի լիճ ազգային պարկում կազմակերպված 24 ժամ տևողությամբ Էկոթոն միջոցառման շրջանակում։ Միջոցառումը ծառայել է որպես համատեղ ստեղծագործական և վերլուծական հարթակ՝ ապահովելով բազմաոլորտ համագործակցություն և գործնական լուծումների մշակում։ Քննարկված և մշակված թեմաների շրջանակը ներառել է էկոտուրիզմը, խելացի գյուղատնտեսությունը, էներգետիկան, կանաչ տրանսպորտը, թափոնների կառավարումը, անտառտնտեսությունը և թվային համակարգերը՝ տեղական համատեքստին համապատասխան կիրառելի լուծումների ձևավորման նպատակով։
Վրանային հեքըթոն կամ Էկոթոն "Արի Արփի" ուղղված էր համայնքային զարգացմանը՝ հաշվի առնելով բնապահպանական, տնտեսական և կառավարման բաղադրիչները։ Մասնակցության համար ցանկացողները միացել էին բաց հայտարարությամբ, հրավերով և գրանցվելով։
Հեքըթոնին մասնակցել են 39 մասնակից։
I տեղ` 400,000 ՀՀ դրամ
Նպատակն է ստեղծել միկրոտնկարաններ մասնավոր տնային տնտեսությունների հողերի վրա, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին հեշտությամբ տնկել, կառավարել և աճեցնել ծառերի սածիլները: Այս մոտեցումը ստեղծում է եկամուտների և կենսապահովման զարգացման հնարավորություններ շահառու համայնքներում՝ շրջակա միջավայրի համար անվտանգ և կայուն եղանակով:
II տեղ` 250,000 ՀՀ դրամ
Նախաձեռնությունը նպատակ ունի կազմակերպել դասընթացներ էկոտուրիզմի, արկածային տուրիզմի, լեռնագնացության և պատմությունների պատմման ոլորտներում: Այն զինում է տեղացիներին անհրաժեշտ հմտություններով՝ զբոսաշրջային գործունեություն զարգացնելու և խթանելու համար: Կայուն տուրիզմի խորացված ըմբռնումը թույլ է տալիս ստեղծել եկամտի նոր հնարավորություններ համայնքում՝ զարգացնելով եզակի և պատասխանատու լեռնագնացության ու արկածային փորձառություններ, միաժամանակ խթանելով տեղական մշակույթը, բնությունը և աջակցելով տնտեսական զարգացմանը ու շրջակա միջավայրի պահպանմանը:
III տեղ` 150,000 ՀՀ դրամ
Նոր զբոսաշրջային երթուղիների և լեռնագնացության հնարավորությունների մշակում՝ համայնքի անդամների և տեղացիների ակտիվ մասնակցությամբ, նոր վայրերի հայտնաբերման և ուսումնասիրության խթանում՝ զուգորդված տեղական պատմությունների հետ, միաժամանակ իրազեկվածության բարձրացում համապատասխան հարթակների միջոցով: